Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին

16:20, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։

Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը մտադիր է օգնել Ադրբեջանին և Թուրքիային «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

«Այս պահին չեմ կարծում, որ ռուսական կողմի հետ տարաձայնություններ կամ նախագծի իրականացումը հետաձգելու փորձեր կան։ Ընդհակառակը, Ռուսաստանը մտադիր է աջակցել նախագծի իրականացմանը։ Շուտով ես երկկողմ հանդիպում կանցկացնեմ Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք համատեղ քայլեր իրականացնել 5-ամյա համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Էրդողանը։

3692 | 0
Facebook