Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բայդենը ցանկանում է Թուրքիա այցելել»․ Էրդողան

15:15, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Բայդենը ցանկանում է Թուրքիա այցելել»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա։ Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո։

«Ժամկետները դեռ որոշված չեն: Նա (Բայդենն) ասել է, որ չնայած շատ ինտենսիվ օրակարգին, ցանկանում է Թուրքիա այցելել»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Բայդենի հետ բանակցություններում քննարկվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի և F-35 կործանիչի ծրագրի հետ կապված իրավիճակը:

«ԱՄՆ-ը չպետք է ինչ-որ նոր քայլեր ակնկալի Թուրքիայից՝ C-400-ի կամ F-35-ի ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը:

3360 | 0
Facebook