Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային. «Մեդիապորտ»

11:20, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային. «Մեդիապորտ»

Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղում, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ հարվածել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որում գտնված 14-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Մեդիապորտ»-ը:

Նշենք, որ ոստիկաննությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել վթարի մասին՝ թաքցնելով Պապիկյանի մասնակցության փաստը:

5537 | 0
Facebook