Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարմազանովը՝ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին

13:25, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Շարմազանովը՝ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, այսօր` ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը, որ նախկին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն այսօր աջակցում է «Հայաստան» դաշինքին, ասաց․ «Կարեն Կարապետյանն իր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ասել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ դուրս գալով ՀՀԿ-ից։ Նա ինքն է որոշում՝ քաղաքական ո՞ր բլոկում լինել»։

Դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության անդամներն այդ առիթով նշում են, որ «տարած-բերած ժիլետի թև Կարեն Կարապետյանը վերջապես գտավ իր հանգրվանը», Շարմազանովն ասաց․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գլուխները պատով են տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին նման բան են ասում։ Տարած-բերածն իրենք են, իրենց ղեկավարի հետ՝ Ալիևի ու Էրդողանի տուն՝ էն էլ մի քանի անգամ։ Պիտի հիասթափեցնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան» և այլ ազգային ուժերի միջև կռիվ գցելն ապարդյուն է»։

5709 | 0
Facebook