Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»

09:10, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է:

Այս թվերն ապացուցում են այն, որ Հայաստանում ավտոմեքենայի առևտուրը, ինչպես ասում են, կանգնած է, ինչի հետևանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։

Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առևտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առևտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է՝ կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4856 | 0
Facebook