Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Եվրոպայում կարող է շոկոլադի և սուրճի պակասուրդ սկսվել

01:05, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Եվրոպայում կարող է շոկոլադի և սուրճի պակասուրդ սկսվել

Եվրոպայում կարող է շոկոլադի և սուրճի պակասուրդ սկսվել՝ արտադրող երկրներում երաշտի ուժեղացման պատճառով, հաղորդում է The Guardian-ը:
     «Մոտ ապագայում որոշ ապրանքների մատակարարումները Եվրոմիություն կարող են տուժել աշխարհի այլ մասերում երաշտի սաստկացման պատճառով։ Սուրճը, կակաոն, շաքարեղեգը, արմավենու յուղն ու սոյայի լոբին կլիմայական փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն ներմուծվող ապրանքներն են»,- մանրամասնել են հետազոտողները:
     Արմավենու յուղը Եվրոպայում շատ սննդամթերքի և ներքին արտադրության հիմնական բաղադրիչներից մեկն է, իսկ սոյայի լոբին հիմնական սնունդ է հավերի և խոզերի համար:
     Անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ Եվրոպան սպառում է աշխարհում արտադրվող սուրճի ավելի քան 30%-ը։ Այս սուրճի կեսը արտադրվում և մատակարարվում է Բրազիլիայից ու Վիետնամից, որտեղ երաշտի սպառնալիք կա:
     Շոկոլադի արտադրության համար կակաոյի հատիկների ներմուծման առումով Եվրոպան կախված է Ինդոնեզիայից, Մալայզիայից, Կոտ դ'Իվուարից և Գանայից, որտեղ երաշտը դառնում է ամենամյա երևույթ, որի հետ ստիպված են հարմարվել արտադրողները:

11501 | 0
Facebook