Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին». Բայդեն

00:20, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին». Բայդեն

Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամլո ասուլիսով: «Ես չեմ ասում՝ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որը հետագայում կաշխատի: Ես ասում եմ, որ մենք լավ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները բարելավելու՝ առանց մեր դիրքերից տեղաշարժվելու և մեր սկզբունքներից նահանջելու: Ես Պուտինին հասկացրի՝ ինչ դիրքերում եմ ես կանգնած, ինչի կարող ենք մենք հասնել և ինչպես մենք կարձագանքենք ԱՄՆ-ի հանդեպ խախտումներին: Մենք 6 ամսից կիմանանք՝ պայմանավորվե՞լ ենք ինչ-որ բանի շուրջ, թե ոչ: Դա պարզ կդառնա այն հանգամանքից՝ կընդունե՞ն արդյոք կողմերը համապատասխան որոշումներ:

Պուտինը հիմա ամենաքիչն է ուզում նոր սառը պատերազմ: Նա դեռևս կարծում է, թե մենք ուզում ենք իրեն գահընկեց անել, սակայն չեմ հավատում, որ այդ հավատն է նրա շարժիչ ուժը:

ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել ցուցակ՝ ենթակառուցվածքների 16 կարևորագույն սեկտորներով, որոնց նկատմամբ առաջարկվում է արգելել քիբերհարձակումները:

Գաղութում Նավալնիիհ հնարավոր մահվան հետևանքները կործանիչ կլինեն Ռուսաստանի համար: Ես նախագահ Պուտինին հստակ ասել եմ, որ մենք բարձրացնելու ենք մարդու հիմնարար իրավունքները հարցը, որովհետև դա մեր հինաքարն է:

Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա: Քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը»,- ի թիվս այլնի, ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

7651 | 0
Facebook