Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտին-Բայդեն հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

19:00, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Պուտին-Բայդեն հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

Ժնևի Վիլա Լա Գրանժ վիլլայում սկսվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը:

Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն 3 մասից՝ նեղ և երկու ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ:

Պուտինի և Բայդենի՝ նեղ ձևաչափով բանակցությունները տևել են նախատեսված 75 րոպեից ավելի երկար՝ գրեթե 2 ժամ:

4056 | 0
Facebook