Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղվանից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին․ 22 համարը գիծ կմտնի առաջին անգամ

19:25, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Վաղվանից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին․ 22 համարը գիծ կմտնի առաջին անգամ

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74, 24, 47)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.

հ.22 երթուղի՝

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ - ՀԱԹ

Սպանդարյան կայարան (ս.կ.) - Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի -Գ. Հասրաթյան - Սեբաստիայի - Րաֆֆու փողոցներ - ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.)

հ.46 երթուղի՝

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍՐԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր. Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):

Հետադարձը` նույնը մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

4256 | 0
Facebook