Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը որոշել է «ազատվել ԱՄՆ-ում իր վերջին տնից»

00:10, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Իլոն Մասքը որոշել է «ազատվել ԱՄՆ-ում իր վերջին տնից»

Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասքը Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ում իրեն պատկանող վերջին տունը վաճառելու մտադրության մասին: Մինչ օրս առանձնատունը վարձով էր տրվում:
     «Որոշել եմ վաճառել իմ վերջին տունը։ Այն պարզապես մի մեծ ընտանիքի տրամատրության տակ կանցնի, որը կապրի այնտեղ։ Դա յուրահատուկ վայր է»,- գրել է Մասքը։
     Հունիսի 9-ին նա հայտարարել էր, որ ազատվել է իր բոլոր տներից, բացառությամբ Սան Ֆրանցիսկոյի ծոցում գտնվող մեկ առանձնատնից. այն վարձով էր տրվում՝ միջոցառումներ անցկացնելու համար:
     Tesla-ի ղեկավարն սկսել է ԱՄՆ-ում իր անշարժ գույքը վաճառել 2020-ի մայիսից։ Այդ ժամանակ ամերիկյան Zillow օնլայն-բազայում հայտնվել են գործարարին պատկանող 2 տան իրացման մասին հայտարարություններ։ Ողջ ունեցվածքից ազատվելու մտադրության մասին Մասքն առաջին անգամ Twitter-ում հայտնել էր անցած տարվա մայիսի 1-ին:

8450 | 0
Facebook