Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պարոն Բագրատյանն արդեն ջղայնանում ա». Պետրոս Ղազարյան

23:15, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Պարոն Բագրատյանն արդեն ջղայնանում ա». Պետրոս Ղազարյան

Հանրային հետուստաընկերության եթերում ընթացող հանրային քննարկման ժամանակ բանավեճը դեռ չսկսված՝ լարված իրավիճակ ստեղծվեց տաղավարում:
     Քննարկումը վարող Պետրոս Ղազարյանն առաջին խոսքի իրավունքը տվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին: Մինչ վերջինը կսկսեր խոսել, Ղազարյանը նկատեց. «Պարոն Բագրատյանն արդեն ջղայնանում ա»:

Քերոբյանն առաջարկեց առաջին խոսքը փոխանցել «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:

«Կուզե՞ք ձեզնից սկսենք, պարոն Բագրատյան. իշխանությունն ուզում ա զիջի ընդդիմությանը»,- հարցրեց Պետրոս Ղազարյանը, ինչին Բագրատյանն արձագանքեց. «Չէ՛, բայց ինչի՞: Ախպե՛ր ջան, իշխանությունը թող ամսի 20-ին զիջի ընդդիմությանը. իրանք էլ պրծնեն, մենք էլ պրծնենք»:

«Պարոն Բագրատյանն արդեն ջղայնանում ա». Պետրոս Ղազարյան
8115 | 0
Facebook