Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը շփոթել է Լիբիան ու Սիրիան

23:00, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
Բայդենը շփոթել է Լիբիան ու Սիրիան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` G7-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման մասին, շփոթել է երկրները:
     «Այսպիսով, հույս ունեմ, որ կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ, օրինակ՝ Լիբիայում»,- ասել է Բայդենը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ելույթի ժամանակ:
     ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Սիրիայում Մոսկվայի և Վաշինգթոնի փոխգործակցության մասին։
     Ընդ որում, կադրերում երևում է, որ Բայդենն ստիպված է եղել ջանքեր գործադրել՝ վերհիշելու այն երկրի անունը, որտեղ, նրա խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ:

7410 | 0
Facebook