Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ»․ Տիգրան Ավինյան

22:00, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ»․ Տիգրան Ավինյան

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ. ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։

Ծրագրում արդեն ներառված են ՀՀ Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցների)»,- նշել է նա:

2094 | 0
Facebook