Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի համայնքի ղեկավարի նկատմամբ». Արամ Վարդևանյան

21:35, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի համայնքի ղեկավարի նկատմամբ». Արամ Վարդևանյան

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում փորձում են հավաքն իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:
     Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ՝ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու»:

2865 | 0
Facebook