Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր վթար Կոտայքում. կա 7 վիրավոր

21:15, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
Խոշոր վթար Կոտայքում. կա 7 վիրավոր

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Միրզոյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Ս.-ն Fiat-ի վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ Fiat-ը գլխիվայր շրջվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
Վթար Կոտայքում
3713 | 0
Facebook