Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«20 մլրդ դոլար վարկ եմ բերել, չեն ընդունել»․ Գագիկ Ծառուկյան

20:35, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«20 մլրդ դոլար վարկ եմ բերել, չեն ընդունել»․ Գագիկ Ծառուկյան

«Այս հեղափոխությունից հետո ես կարող եմ ասել, որ ես բերել եմ 20 միլիարդ դոլար գումար՝ վարկ՝ մեկ տոկոսով: Այն էլ՝ 10 տարով, առաջին երկու տարին որ մայր գումար պետք է չվճարվեր, միայն տոկոսը կարող էինք վճարել: Կարող եք Ջավադյանին հարցնել, չեն ընդունել»,- Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Իմ գործընկերը 1 միլիարդ դոլարի ներդրում է պատրաստ եղել, որ անի, որ Արարատի ցեմենտի գործարանի մոտ դնենք սիլիցիումի գործարան: Տարիուկես ձգձգել են, որ արոտավայրի կատեգորիան փոխեն: Ներդնողն էլ տեսել ա, որ մենակ կատեգորիայի համար տարիուկես ձգձգում են, փոշմանել ա»,- հավելեց Ծառուկյանը:

«20 մլրդ դոլար վարկ եմ բերել, չեն ընդունել»․ Գագիկ Ծառուկյան
3180 | 0
Facebook