Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլը վաղը 1400 ոստիկան է տանելու Սյունիք մենակ Երևանից». Վահե Հակոբյան

20:30, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Նիկոլը վաղը 1400 ոստիկան է տանելու Սյունիք մենակ Երևանից». Վահե Հակոբյան

«Վաղը Նիկոլը գնալու ա Սյունիք, գիտե՞ք՝ քանի ոստիկան ա իր հետ տանելու. մենակ Երևանից 1400 ոստիկան ա տանելու, ես ձեզ օֆիցիալ բան եմ ասում»,- այսօր Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ հայատարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը՝ հռետորական հարց հնչեցնելով, թե այդ ոստիկաններին արդյոք Սև լի՞ճ է տանելու:

«Մենք գալու ենք, որ միավորենք ազգը: Բոլորս հոգնել ենք ստից, թշնամանքից,զրպարտությունից: Մենք բերելու ենք հանգստություն: Հեշտը լինելու է հիմա, ընտրություններից հետո դժվար է լինելու, երբ մենք իրար հետ վերականգնենք երեք տարվա փլուզածը»,- ասաց Վահե Հակոբյանը:

4141 | 0
Facebook