Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը հազարավոր մեքենաներով մեկնում ենք Սյունիք». Նիկոլ Փաշինյան

19:00, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Վաղը հազարավոր մեքենաներով մեկնում ենք Սյունիք». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Արտաշատում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ վաղը թիմով մեկնելու են Սյունիքի մարզ:

Նա նաև կոչ արեց ներկաներին և մյուս քաղաքացիներին միանալ իր թիմին:

«Ուզում ենք վաղը ի ցույց դնել ամբողջ Հայաստանի միասնությունը և ամբողջ ՀՀ-ի մնացած աջակցությունը Սյունիքի մարզում: Դրա համար առաջարկում ենք վաղը 07:30 հազարավոր ավտոմեքենաներով մեկնել Սյունիքի մարզ՝ հաջակցություն Սյունիքի և ցույց տալու ՀՀ միասնությունը: ՀՀ բոլոր քաղաքներից, գյուղերից ովքեր ուզում են մասնակցել ազգային միասնությանը, ավտոերթին, վաղը՝ 07:30 Երևանի հրապարակից շարժվում ենք դեպի Սյունիքի մարզ»,- հայտարարեց նա:

9590 | 0
Facebook