Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Արարատ Միրզոյան

17:15, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Արարատ Միրզոյան

«Ի վերջո, ստորագրե՞լ եք այն թուղթը, որ Միքայել Մինասյանն էր ցուցադրել՝ Ձեզ մեղադրելով Թուրքիայի գործակալ լինելու մեջ»,- «Ազատության» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանեց. «Տևական ժամանակ է անցել դրանից, բայց առիթ չի եղել անդրադառնալու: ՀՀ ԱԱԾ-ն` ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Ազգային արխիվի հասարակական, քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանության հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ընդառաջ դիմել է ինձ, խնդրել աջակցել նշված օրակարգով: Սա՛ է ամբողջը... Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի: Մնացած հատվածը հիվանդագին ցնորք է, և էդ մարդը պիտի էդ մեղադրանքի համար պատասխան տա»:

«Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Արարատ Միրզոյան
5690 | 0
Facebook