Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրայինից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին». Սուրեն Սահակյան

16:50, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Հանրայինից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։

Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ «Ազատական» կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ «Ազգային Օրակարգ» / Արա Հակոբյան

3․ «Արդար Հայաստան» / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ «ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք» կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք /Արման Բաբաջանյան

9․ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ / Սուրեն Սահակյան

10․ «Զարթոնք» կուսակցություն / Արա Զոհրաբյան

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։

2955 | 0
Facebook