Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Բաց նամակ՝ Ստեփանակերտի քաղաքապետին

17:45, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
Բաց նամակ՝ Ստեփանակերտի քաղաքապետին

Արցախի Հանրապետության քաղաքացի, տնտեսագետ, գործարար շրջանակների ներկայացուցիչ Արմինե Ավագիմյանը բաց նամակ է հղել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
     «Հաշվի առնելով համացանցում և Ստեփանակերտում իրարանցում առաջացրած և առայսօր քննարկվող «խորհրդավոր բանալու» տեսքով քանդակի հետ կապված թեման, ինչպես նաև դրա չլուսաբանված հանգամանքները՝ առաջարկում եմ, որ, Ստեփանակերտի քաղաքապետարանը, որդեգրելով թափանցիկ աշխատելաոճ, պատասխանի ինձ, ինչպես նաև ստեփանակերտցիներին հուզող ստորև շարադրված հարցերին.
     1. Ո՞վ էր այդ քանդակի պատվիրատուն,
     2. Ինչպիսի՞ տեսք ուներ քաղաքապետարանին ներկայացված նախագծի նախնական առաջարկը և ինչո՞վ էր այն տարբերվում ստեփանակերտցիների դատին հանձնված տեսքից,
     3. Ո՞ւմ կողմից էր հաստատվել վերջնական տարբերակը, և ո՞ր մարմնի վրա էր դրված վերահսկողության գործառույթը, որպեսզի աշխատանքը համապատասխանի քանդակի նախագծային տեսքին,
     4. Ո՞վ էր քանդակի ֆինանսավորողը։ Արդյո՞ք քանդակի ֆինանսավորումը նախատեսված էր համայնքային բյուջեի/արտաբյուջեի հաշվին, թե ոչ։ Եթե վճարվել է կանխավճար, արդյո՞ք քանդակն ապամոնտաժելուց հետո այն հետ է գանձվել»,- ասվում է նամակում։

Բաց նամակ՝ Ստեփանակերտի քաղաքապետին
Բաց նամակ՝ Ստեփանակերտի քաղաքապետին
4509 | 0
Facebook