Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Յուքոմ»-ի աշխատակիցներին ստիպում են ընտրել Սերժ Սարգսյանին և «Պատիվ ունեմ» դաշինքին

11:15, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Յուքոմ»-ի աշխատակիցներին ստիպում են ընտրել Սերժ Սարգսյանին և «Պատիվ ունեմ» դաշինքին

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի պետական և մասնավոր կառույցներում ղեկավարները պահանջներ են դնում աշխատակիցների առջև՝ ընտրել այս կամ այն կուսակցությանը։ Որոշ դեպքերում աշխատակիցներին խոստանում են առավելություններ, երբեմն էլ սպառնում՝ աշխատանքի կորստով։ Նմանատիպ տեղեկությունները չեն շրջանցել նաև սկանդալային դեպքերով հայտնի «Յուքոմ» ընկերությունը։ Ասում են, որ «Յուքոմ»-ի ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է ընտրել Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների, «Յուքոմ»-ում ուղղակիորեն սպառնում են աշխատակիցներին աշխատանքից հեռացմամբ։ Ասում են նաև, որ նույն գործընթացը տեղի է ունենում Գագիկ Խաչատրյանին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խմբին պատկանող մյուս՝ շուրջ 10 ընկերություններում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17880 | 0
Facebook