Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

11:25, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի C-400-ի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի որոշ հարցերում, ուստի հետաքրքիր հնարավորություն կլինի նրա (Բայդենի) համար՝ Էրդողանի հետ համեմատել ՌԴ-ի դիտարկումները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սալիվանը։

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կանդրադառնան նաև երկկողմ հարաբերություններին, Սիրիային, Լիբիային, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանին:

Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ բարձրացնելու է նաև Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Reuters-ը:

«Մենք պետք է քննարկենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»,- Ստամբուլի օդանավակայանում Էրդողանն ասել է լրագրողներին։

«Նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի ՆԱՏՕ-ի հետ, անհանգստացնում է մեզ։ Անհնար է շարունակել առանց այդ մասին Բայդենին հիշեցնելու»,- հավելել է Էրդողանը։

7300 | 0
Facebook