Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Միջազգային

20 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցին

22:55, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
20 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցին

ԱՄՆ իշխանությունները գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող նոր դեղամիջոցին։ Ինչպես հաղորդում է ABC News-ը, Biogen ընկերության մշակած դեղամիջոցը վաճառքի կհանվի Aduhelm անվանմամբ:
     Նշվում է, որ դեղամիջոցի մշակումն ուղեկցվել է դրա արդյունավետության շուրջ վեճերով: Որոշ փորձագետների կարծիքով՝ դեղամիջոցի առավելությունները հազիվ թե գերակշռեն լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկին։ Միևնույն ժամանակ, իշխանությունների որոշումը մեծ նշանակություն ունի Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց համար, քանի որ սա առաջին դեղամիջոցն է, որն ուղղված է հիվանդության զարգացման դանդաղեցմանը:
     Aduhelm-ը քայքայում է ամիլոիդը՝ սպիտակուց, որը մարդու ուղեղի մեջ ձևավորում է բշտեր, որոնք վնասում են բջիջները և առաջ բերում հիշողության, մտածողության ու շփման հետ կապված խնդիրներ։
     Ինչպես պնդում է արտադրողը, դեղամիջոցը՝ կենսակերպի փոփոխության հետ համատեղ, կարող է օգնել այն հիվանդներին, որոնց մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում:
     Նշվում է, որ որոշում ընդունելիս հաշվի են առնվել տարբեր տեսակետներ: Բացի այդ, Biogen-ին պարտավորեցրել են լրացուցիչ լայնածավալ կլինիկական հետազոտություններ անցկացնել:

| | |
3076 | 0
Facebook