Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

18:35, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
Պայթուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Առնվազն 12 մարդ է մահացել Չինաստանի Հուբեյ նահանգի Խիյան քաղաքի բնակելի թաղամասերից մեկի շուկայում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են չինական աղբյուրները: Եվս 34 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 144 մարդ:

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 6:30-ին: Փլուզվել է շուրջ 40 կրպակ:

Նշենք, որ հունիսի 8-ին Չինաստանի Շիհեձի (Սինցզյան) քաղաքում հզոր պայթյուն էր տեղի ունեցել պոլիսիլիցիում արտադրող քիմիական գործարանում: Ենթադրաբար, պայթել էր ռեակտորը:

Նույն օրը հրդեհ էր գրանցվել Չանգշա նահանգի Hunan Nantang Warehousing and Logistics Company ընկերության պահեստում: Այնտեղ այրվել էին Xiaomi սմարթֆոններ:

Պայթուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
13631 | 0
Facebook