Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն

18:05, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են։
     Հիշեցնեմ, որ հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել էին 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։
     Երեկ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, օրենքով սահմանված կարգով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություններ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության ցուցակում ընգրկված Ռ․ Խ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով, որոնք ԿԸՀ-ն բավարարել էր։
     Ռ․Խ-ին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9մլն ՀՀ դրամ փոխանցելու համար»։

| | |
2112 | 0
Facebook