Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գերիների վերադարձն այս փուլում լինելը քննադատողները ծոծրակները կտեսնեն ու իշխանություն չեն տեսնի». Լևոն Բարսեղյան

14:35, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Գերիների վերադարձն այս փուլում լինելը քննադատողները ծոծրակները կտեսնեն ու իշխանություն չեն տեսնի». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ստոր են վրացիք էլ, ամերիկացիք էլ, էս իշխանություններն էլ, որ էս նախընտրական փուլում գերի են վերադարձնում Հայաստան։ Դա արել են գործող իշխանության գովազդի խաթեր…»: Մոտավորապես այսպես են հիստերիկ ընկել ыննդыմադыռնեռը։ Ընդհանրացումն իմն է։
     Դուք մարդ չեք, դուք վրեժի մոլուցքով ղզղնած, ունեզրկումից ու ազատազրկումից սարսափած, իշխանություն վերստանալու կատաղությամբ ամեն մարդկայինի վրա թքած հազվագյուտ չաթլախներ եք։ Էս իշխանության տգիտությունն ու ապաշնորհությունը, քյալությունն ու ախմախությունը բազմաթիվ սկզբունքային հարցերում ոչ մի արդարացում չէ իշխանության համար իրենց մեջտեղից ճղողների անմարդկային վարքի և մտածողության։ Գերիների վերադարձը հատկապես այս փուլում լինելը քыննադատողները ծոծրակները կտեսնեն ու իշխանություն չեն տեսնի, էդ կարգի հայվան չեն լինում ախր…»:

4374 | 0
Facebook