Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այնտեղ, որտեղ պետք է մխել, այս մանդատով կարելի է մխել»․ Փաշինյանը մուրճ է նվեր ստացել

14:00, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Այնտեղ, որտեղ պետք է մխել, այս մանդատով կարելի է մխել»․ Փաշինյանը մուրճ է նվեր ստացել

Այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Եղվարդում մուրճ է նվեր ստացել, որը պողպատե մանդատն է. «Ես համարում եմ, որ քաղաքացին շատ ճիշտ է ձևակերպել, որովհետև նրանց, ում պետք է հանել, սրանով կարելի է հանել, այնտեղ, որտեղ պետք է մխել, այս մանդատով կարելի է մխել, բայց սա առաջին հերթին կառուցման սիմվոլ է, և մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, այդ թվում՝ բովանդակային առումով։ Մենք Հայաստանում այս պողպատե մանդատով պետք է հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, իսկ ընտրությունների ժամանակ պետք է հաստատենք ժողովրդի ազատ կամարտահայտության դիկտատուրա, ոչ մեկ չփորձի ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ»,– ասաց նա:

4244 | 0
Facebook