Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կապիտուլյանտը փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին». Արթուր Վանեցյան

13:40, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Կապիտուլյանտը փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին». Արթուր Վանեցյան

«Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար՝ երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ»,- «Արմնյուզ»-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
     «Լուծումը մեկն է՝ այս կապիտուլյանտը պետք է oր առաջ հեռանա, որպեսզի Հայաստանում փոխվի մթնոլորտը, Հայաստանը նորից պետք է սկսեն ընկալել որպես ինքնիշխան երկիր»,- նշել է նա:

Ըստ Վանեցյանի՝ Հայաստանը աշխարհում միշտ ունեցել է շատ բարեկամներ, բայց այս իշխանություններն ունեն բացառիկ տաղանդ՝ փչացնել հարաբերությունները բոլորի հետ. «Փաշինյանն այնքան է խաբել ներսում, որ արդեն սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին»,- ասել է նա:

3119 | 0
Facebook