Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն». Սեյրան Օհանյան

13:20, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն». Սեյրան Օհանյան

«Պատերազմի ընթացքում անգրագետ կառավարման պատճառով ունեցանք պարտություն, հիմա էլ պարտված իշխանությունների՝ երկրի ղեկին գտնվելու հետևանքով ամեն օր գտնվում ենք պարտադրված թելադրանքի ներքո»,- Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այդ սպառնալիքները կամաց-կամաց ոչ միայն Սյունիքում են, Սևանի ավազանում են, այլև գալիս, մոտենում են Տավուշին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը Հայաստանի և սփյուռքի աջակցությամբ ստիպված էր կռվել երկու ճակատով։ Խորհրդային Միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ճանապարհները, շրջաններն իրար կապող ենթակառույցները, ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ էլ դրանք չկային, բնակավայրեր կառուցվեցին։ Արցախյան պատերազմի ժամանակ դրանք վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Եվ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշում ընդունեցին ներքին այդ օջախները վնասազերծել, որ հեշտ լինի կռվել մեկ՝ արտաքին ճակատով, և մենք ունեցանք հաղթանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հիմա այնպես է ստացվում, որ Տավուշի մարզում այդ կարևոր ճանապարհները, օրինակ՝ Իջևանից դեպի Բերդ կամ Իջևանից դեպի Նոյեմբերյան տանող Ազատամուտի կամ Ոսկեպարի հատվածում «այս իշխանությունների ասելով՝ պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական բնակավայրեր են եղել»։

Օհանյանի խոսքով՝ իրենք դա թույլ չեն տալու, որովհետև հունիսի 21-ից ներկա իշխանություններն այլևս «չեն լինելու»։

3639 | 0
Facebook