Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կապիտուլյանտը Պուտինի առաջարկը թաքցրել է ոչ միայն ԱԽ անդամներից, այլև՝ իր կուսակից ընկերներից». Վանեցյան

13:05, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Կապիտուլյանտը Պուտինի առաջարկը թաքցրել է ոչ միայն ԱԽ անդամներից, այլև՝ իր կուսակից ընկերներից». Վանեցյան

«Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու՝ Պուտինի առաջարկությունը»,- այսօր «Արմնյուզ» ՀԸ-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ իշխանության բարձր օղակներում իրենց վերաբերմունքով զոհված զինծառայողների հանդեպ մեսիջ են տալիս, որ այս հարցը գործող իշխանություններին հետաքրքիր չէ:
     Վանեցյանը նշել է, որ ներքին օղակները հասկանում են, որ իրենց ոչ ոք չի պատժելու նման վերաբերմունքի համար:
     «Օրեր առաջ նաև մի տեղեկատվության անցավ, որ զոհված տղաներից մեկի մորը հանձնել են մարմնի հատվածներ, որտեղ եղել է երեք ոտք»,- նշել է Վանեցյանը:
     Վանեցյանի խոսքով՝ պատերազմը կանգնեցնելու՝ հոկտեմբերի 19-ի՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը Փաշինյանը թաքցրել է ոչ միայն Անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև իր կուսակից ընկերներից:

4446 | 0
Facebook