Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորը վախեցնում են, թե պատերազմ կսկսվի. թո՛ղ սկսվի, կտեսնենք». Յուրի Խաչատուրով

12:15, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Բոլորը վախեցնում են, թե պատերազմ կսկսվի. թո՛ղ սկսվի, կտեսնենք». Յուրի Խաչատուրով

«Ինչու եմ ես հիմա այստեղ կանգնած, որովհետև շատ ծանր վիրավորանքներ են հասցնում մեր բանակին, ասում են՝ բանակին կոտրել են, թալանել են»,- այսօր՝ Նոյեմբերյան քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Նա դրվագներ պատմեց Արցախյան առաջին պատերազմից՝ նշելով, որ թեպետ սակավաթիվ են եղել և զրահատեխնիկայի պակաս են ունեցել, բայց հաղթել են թշնամուն:

«Հիմա, չգիտես ինչու, բոլորը վախեցնում են, թե պատերազմ կսկսվի, պատերազմ կսկսվի. դե թո՛ղ սկսվի: Նախ այն չի սկսվի, երկրորդ, եթե անգամ սկսվի էլ, թող սկսվի. կտեսնենք...: Ոչ ոք պատերազմ չի ուզում, ամենից շատ մենք չենք ուզում...: Մենք հիմա բոլորս պետք է տղամարդկություն հավաքենք և ինքներս մեզ ասենք՝ մենք ոչ ոքի առաջ ծնկի չենք գա, ոչ ոքից ներողություն չենք խնդրի: Մենք ամեն օր ավելի ուժեղ ենք լինելու, և պատվով ենք ապրելու այս աշխարհում»,- ասաց Խաչատուրովը:

9212 | 6
Facebook