Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է». Նիկոլ Փաշինյան

11:55, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն առաջնահերթություն է համարում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը»,- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր անվտանգային թիվ մեկ գործընկերն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են ռուս գործընկերների հետ ՝ Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրենք աշխատում են կյանքի կոչել այն առաջարկը, որը վերաձևակերպել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

2550 | 0
Facebook