Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը». Մարուքյան

11:45, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
«Քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը». Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ հետընտրական Հայաստանում քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը:

Անդրադառնալով սահմանների հարցին՝ Մարուքյանն ասաց, որ հնարավոր չէ այս հարցում հայանպաստ արդյունքի հասնել, երբ Ադրբեջանը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում և սպառնալիք է հանդիսանում Հայաստանի խաղաղ բնակչության համար:

«ԼՀԿ-ն գտնում է, որ ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի, և փաստաթղթում նշված է, որ կողմերը գնում են ապաշրջափակման: Ահա, մենք այստեղ ենք ասում՝ ինչու եք դուք ուզում առանձին, սուվերեն ճանապարհ, երբ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման: Էս իմաստով մենք կարծում ենք, որ մինչև ՀՀ օրենսդրությունը ամբողջությամբ չվերանայվի և չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան: Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է միջնորդավորված կամ ուղղակիորեն կարողանան Հայաստանից գույք, հող, արժեթղթեր կամ ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել»,- հայտարարեց Մարուքյանը:

1884 | 0
Facebook