Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները

21:20, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած 15 ռազմագերիներից 13-ի անունները։

Ըստ այդմ, Հայաստան են վերադարձել.

  1. Ստեփանյան Արթուր` Արմավիրից
  2. Էլիբեկյան Գեղամ` Արտաշատից
  3. Սեդրակյան Ալեքսանդր` Արմավիրից
  4. Գասպարյան Էրիկ` Երևանից
  5. Բաբայան Սաշա` Մասիսից
  6. Անդրեասյան Արտակ` Էջմիածնից
  7. Խաչատրյան Էրիկ` Մասիսից
  8. Սերունյան Նարեկ` Հրազդան, գյուղ Քաղսիից
  9. Պետրոսյան Սասուն` Ստեփանակերտից
  10. Սարգսյան Վրույր` Կոտայքից
  11. Բուդոյան Արմեն` Գեղարքունիքից
  12. Հովհաննիսյան Բորիս` Ալավերդուց
  13. Աբգարյան Արթուր`Արմավիրից, որը Վարդենիսում վերջին գերեվարվածներից է։

Նրա խոսքով` շատ հարցեր են հնչում, թե ինչպե՞ս է որոշվում` ով պետք է առաջին հերթին վերադառնա հայրենիք։ Փաշինյանը նշեց` գերիների վերադարձի առումով չկան նախընտրելու անուններ:

9521 | 0
Facebook