Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան

18:05, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
«Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան

Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի տեսահոլովակի հեռարձակումը և ուղղորդված քաղաքականություն է տանում նախընտրական փուլում քաղաքական ուժերին լուսաբանելիս:

«Մեր տրամադրած տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին, որը հանգրվանել է վիժվածքի 5-րդ համարում՝ ուսապարկերի ցուցակում: Տեսահոլովակում ասվում էր, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է: Հանրայինն այս դրվագը մերժել է՝ որպես զրպարտություն: Տարակուսելի է, որ հեռուսատընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղը, և ինքն է որոշում՝ այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, զրպարտություն, թե՝ ոչ...: Օլիգարխ Գռզոն իր տարաբնույթ մանկլավիկների միջոցով Հանրայինի վրա ունի հստակ ազդեցություն: Այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են: Իմ ունեցած տեղեկություններով՝ և՛ վիժվածք Փաշինյանը, և՛ Գռզոյի մանկլավիկնեը ճնշում են գործադրել Հանրային հեռուստաընկերության վրա, որպեսզի նրանց վերաբերող հատվածները եթեր չգնան: Այսինքն՝ Հանրայինը քիչ է վերջին 7 ամիսներին վերածվել էր «Ազեր TV»-ի, հիմա նաև աշխատում է՝ որպես «Օլիգարխ TV», «Գռզո TV» է աշխատում»,- հայտարարեց Աշոտյանը:

3507 | 0
Facebook