Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրայինը մերժել է մեր տեսահոլովակի հեռարձակումը». Արմեն Աշոտյան

17:40, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
«Հանրայինը մերժել է մեր տեսահոլովակի հեռարձակումը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունն ուղղորդված քաղաքականություն է տանում քաղաքական ուժերին լուսաբանելիս:

««Պատիվ ունեմ դաշինքը բոլոր ընթացակարգերով Հանրային է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես՝ մնացած բոլոր ուժերը: Այսօր Հանրայինը հորինված պատճառներով մերժել է մեր դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, որն այն պարտավոր է անել օրենքով, այն պայմանագրով, որի համար մենք վճարել ենք ամբողջությամբ: Տեսահոլովակի մեջ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, թե «Կազինոների մասին ստերը մտցվելու է նրա բերանը»: Հանրայինի աշխատողները, ցենզորներն այս հատվածի համար մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- ասաց Աշոտյանը:

2775 | 0
Facebook