Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գոնե ֆիրմա սապոն էիր տարել հետդ, թե՞ էդ էլ էր ռուսական»․ Հովսեփ Խուրշուդյան

17:15, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
«Գոնե ֆիրմա սապոն էիր տարել հետդ, թե՞ էդ էլ էր ռուսական»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Փաստորեն, чекист-ը նաև стукач է...
     Նայում եմ Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին ու ամոթից տեղս չեմ գտնում։ Սա էլ ա հայ: Ուղիղ եթերում տիրոջ ոտքին քսմսվող շնիկի պես զեկուցում ա, որ Հայաստանում նախընտրական արշավին մասնակցող 26 ուժերից 20-ը հակառուսական քարոզչություն են տանում: Ու որ Ռուսաստանից լավ դաշնակից Հայաստանը չունի, ու որ էն որ Արցախյան պատերազմում Ռուսաստանը մեզ չօգնեց` Նիկոլն ա մեղավոր (դա ռուսական լսարանին ա պատմում) ու ոչ մի խոսք Սյունիքում ազերի ագրեսիայի հանդեպ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի անհաղորդության մասին։
     Բա ես էլ գիտեի, թե հասարակ երևանցի տղա ա, պարզապես ինտելեկտի ոչ մեծ կարողություններով, դե ու քիչմ էլ վախկոտ (դե Շոշի դիրքերից թռնելու պահով)։
     Պարզվեց, որ սովորական ստուկաչ ա, ազգային ո՛չ արժանապատվություն ու ո՛չ էլ ինքնասիրություն չունեցող։ Նենց էլ մի գլուխ ա գովում, թե բա՝ գեներալ հալով ավտոմատը ձեռիս խրամատ եմ պահել։
     Վայ ես քո գեներալ ասողին ու տվողին։ Ու ընդհանրպես, քեզ հայ ասողին։ Կասկած չունեմ, որ «հակառուսական քարոզչություն անողներին» ցուցակով ես ներկայացրել տերերիդ: Գոնե ֆիրմա սապոն էիր տարել հետդ, թե՞ էդ էլ էր ռուսական»։

4628 | 0
Facebook