Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն այսօր ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու կլինի. «Ժողովուրդ»

09:35, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
Փաշինյանն այսօր ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը երեք ուղղությունից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և հեռանալու մտադրություն ամենևին չունեն։ Եվ այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր այդ մարզերից մեկը՝ Գեղարքունիք է այցելելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե հարցին լուծում տալու, կամ մարզի բնակիչներին որևէ խոստում տալու համար, այլ նախընտրական քարոզչության։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ամենևին չի հուզում, որ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հայ զինվորների են ծեծում և գերի վերցնում. նրանց համար քարոզարշավն ավելի կարևոր է։ Սակայն այս իրավիճակում Փաշինյանը պետք է մարզ այցելեր և բնակիչներին հանդիպեր ընդամենը մեկ բանի համար՝ հստակ ասելու, թե ի վերջո երբ է ադրբեջանական զորքը հեռանալու ՀՀ տարածքից, երբ են վերադարձվելու գերիները, սակայն այսօր նման իրավիճակի դժվար թե ականատես լինենք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3719 | 0
Facebook