Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օնիկ Գասպարյանը ստել է»․ Արմեն Գրիգորյան

20:49, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Օնիկ Գասպարյանը ստել է»․ Արմեն Գրիգորյան

«Մեզ մեղադրում են, որ իբր պատերազմի 4-րդ օրը ԶՈՒ ԳՇ պետը ԱԽ նիստում ասել է, թե պատերազմը պետք է դադարեցվի»,- այս մասին Իջևանում, ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
     «Պատերազմը սկսելու առաջին իսկ րոպեից մեզնից յուրաքանչյուրը գիտեր և ամեն ինչ անում էր, որ պատերազմը կանգնեցնի։ Մենք անհրաժեշտություն չունեինք նման բան լսելու, և ԶՈՒ ԳՇ պետի հիմնական խնդիրը դա չէր, բայց նույնիսկ այս դեպքում ԶՈՒ ԳՇ պետը ստել է»,- ասաց Գրիգորյանը։
     «Ավելին, դեռ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԶՈՒ ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ՝ մենք ջախջախելու ենք թշնամում։ Դրանից 3-4 ամիս անց՝ պատերազմի արդյունքները արձանագրվելուց հետո, նա հետ է կանգնել իր խոսքերից և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է եղել»,- հավելեց նա։

4703 | 0
Facebook