Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը

21:05, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը

Armtimes.com-ը գրում է․ ««Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը 500 հազար դոլար, 200 հազար եվրո եւ 30 մլն դրամ ունի: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:

Վերջինս «Հայաստան» դաշինքի 11-րդ համարն է: Նա 2 անշարժ գույք ունի՝ 1 տուն եւ 1 հողամաս Երեւանի Սեւքարեցի Սաքո փողոցում:

Վերջին 1 տարում նա 22 մլն դրամ եկամուտ է ստացել որպես աշխատավարձ ԵՊՀ-ից: Ղազինյանը հանդիսանում է ԵՊՀ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն»:

| | |
5067 | 0
Facebook