Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

19:40, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: 1lurer.am-ի հարցին ի պատասխան` տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով մեղադրյալ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

| | |
6719 | 0
Facebook
COMMENT.am