Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու վերջինի որդին

19:15, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու վերջինի որդին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը:

Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը, նրա որդին՝ Մ. Մելոյանը Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Նշված անձանցից կատարվածի մասին արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել: Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:

5745 | 0
Facebook