Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մտադիր է համոզել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400-ներից

15:05, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը մտադիր է համոզել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400-ներից

Վաշինգթոնը շարունակում է զգուշացնել Թուրքիային՝ Ռուսաստանից С-400-ի գնման բացասական հետևանքների մասին։ Այն հակասում է Անկարայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ ստանձնած պարտավորություններին, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Ռուսական С-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի սպառազինության հետ, սպառնում են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը։ Մենք նախազգուշացրել ենք և շարունակում ենք զգուշացնել Թուրքիային՝ չընդունել այդ համակարգը»,- ասել է Փրայսը՝ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ուստի կարևոր է, որ երկիրն ինքը հասկանա դաշինքի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ու C-400-ի գնման անհամապատասխանությունը:

3349 | 0
Facebook