Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է հասնել նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս». Մարուքյան

12:35, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Պետք է հասնել նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս». Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով քարոզարշավի ընթացը՝ ասել է, որ մարդիկ բողոքում են քաղաքական ուժերի «ղալմաղալից», փոխադարձ վիրավորանքներից, հայհոյանքներից: «Հիմա ճոխություն ա իրար ատելը, ոչնչացնելու պլաններ մշակելը: Պետք է պլան մշակել տնտեսությունը վերականգնելու, Սյունիքից ու Գեղարքունիքից թուրքերին հանելու»,- ասել է Մարուքյանը: «Պետք է հասնենք նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի»,- նշել է նա՝ հավելելով, որ Փաշինյանը չի հավաքի 63 տոկոս՝ ինչպես հայտարարում են:

| | |
1168 | 0
Facebook