Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երաշխավորո՞ւմ եք, որ չեն լինի արտոնյալներ»․ քաղաքացին՝ Քոչարյանին

12:10, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Երաշխավորո՞ւմ եք, որ չեն լինի արտոնյալներ»․ քաղաքացին՝ Քոչարյանին

Եղվարդում շարունակվում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումը: Քաղաքացիներից մեկը, դիմելով դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, հարցրեց․ «Հիմա շատ են վախեցնում նախկիններով՝ ասելով, որ եթե գան, էլի կսկսվեն հին ձևերը. ժողովուրդը կանտեսվի, կսկսեն ման գալ թիկնազորներով, ինչ ուզեն՝ կանեն և այլն։ Հիմա ուզում եմ հարցնել՝ դուք երաշխավորո՞ւմ եք, որ կլինի արդարություն, չեն լինի արտոնյալներ, անպատժելիություն»։

Քոչարյանն ասաց․ «Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, կամ բարեկամի, հարազատի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Հիմա եթե մերոնք չեն անում, ո՞վ պիտի անի։ Պետք է հստակեցնեք, թե ո՞ր թվերի մասին եք ասում։ 2008-ից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ որևէ շփում չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կային, ինչի հետ ես համաձայն չէի։ Հիմա ասում եմ՝ բացառվում է, որ նման կարգի դրսևորումներ մենք թույլ տանք։ Ուղղակի բացառվում է, դա՝ միանշանակ»։

| | |
2287 | 0
Facebook
COMMENT.am