Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում է որպես «դիվերսանտներ»

11:50, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում է որպես «դիվերսանտներ»

Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նրանց գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

«Քրեական գործ է հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեքյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի դեմ»,- նշված է տեքստում։

13737 | 0
Facebook