Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա լինել-չլինելու հարց է լինելու ինձ համար»․ Ռոբերտ Քոչարյան

11:40, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Սա լինել-չլինելու հարց է լինելու ինձ համար»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Եղվարդում համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչև 2018-ը ցանկություն չի ունեցել վերադառնալ քաղաքականություն։

«Իմ կյանքը շատ նորմալ դասավորված էր մինչև 2018 թվականը։ Էսպես ասենք՝ ես որևէ ցանկություն չեմ ունեցել հետ գալու։ Հետ գալը՝ այս վիճակում երկրի ղեկը ստանձնելը, չափազանց մեծ պարտավորություն է։ Ինձ համար երկու անգամ նման իրավիճակներից դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը։ 3-րդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն ևս պետք է պատվով դուրս գանք։ Դա լինել-չլինելու հարց է լինելու, օրինակ, իմ համար․․․։ Մենք գալիս ենք՝ հանգստություն բերելու համար։ Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, մենք 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք, մի վատ բնավորություն ունենք՝ ուրիշներին էլ ենք աշխատեցնում»,- ասաց Քոչարյանը։

| | |
2844 | 0
Facebook
COMMENT.am