Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ափսոս կլինի, որ բովանդակային մտածողություն ունեցող այս թևը դադարի իր շարունակականությունը»․ Կարեն Անտաշյան

00:10, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
«Ափսոս կլինի, որ բովանդակային մտածողություն ունեցող այս թևը դադարի իր շարունակականությունը»․ Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանի ֆանատ երբեք չեմ եղել, ինչպես և որևէ այլ քաղգործիչի, բայց ուժերի այս հարաբերության մեջ շատ կարևոր եմ համարում, որ ՀԱԿ-ը քաղաքական առաջիկա կարևորագույն գործընթացներին մասնակցելու մանդատ ստանա: Պատճառը ոչ միայն ինտելեկտի ու քաղաքական էթիկայի քիչ, թե շատ տանելի մակարդակն ու լիքը համակրելի մարդկանց առկայությունն է ցուցակում, այլ նաև այն, որ Հայաստանի Հանրապետության համար երբևէ պատասխանատվություն կրած ուժերից այս պահի դրությամբ միայն ՀԱԿ-ի անցողիկությունն եմ տեսնում կամ/կամ-ի տակ: Շատ ափսոս կլինի, որ քաղաքական կուռ ավանդույթ ու բովանդակային մտածողություն ունեցող այդ թևը դադարի իր շարունակականությունը վերաիմաստավորվող Հայաստանում, այն դեպքում, երբ մնացած բոլոր «իշխանական տները», կարծես, անցողիկության շանս ունեն»։

| | |
2548 | 0
Facebook