Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազատիչը կորցրել է իրեն»․ Լյովա Եղիազարյան

21:35, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Ազատիչը կորցրել է իրեն»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին փոխվել է Սարգսյան Սերժի բառամթերքը, դարձել է բուլվարային, նմանվել է ընկերոջ բառապաշարին:
     Սա հետևանք է հոգեկան խանգարումների: Հին չեկիստը ու չեկիստներով շրջապատվածը բոլորից լավ է պատկերացնում իրերի իրական վիճակը, իր պարտությունը: Դրա համար էլ դարձել է նյարդային, ինչպես այն խաղամոլը, որը պարտություն կրելիս ընդունակ է հայհոյել խաղաքարտ մատուցող դիլերին:
     Ազատիչը կորցրել է իրեն, կատարում է անտրամաբանական քայլեր: Հակառակ դեպքում չէր «գաղտնազերծի» մի ձայնագրություն, որը ակնհայտ ձեռնտու էր Փաշինյանին, որով հարվածում էր ռուսներին, որոնց սապոգը նույն օրը լիզում էր ցուցակի առաջին համարը:
     Գուցե ա՞յլ խաղ է խաղում․ ձայնագրությունը մեծ հարված էր Քոչարյանին, որը լավ հասկացել էին նրա շրջապատում՝ արտահայտելով իրենց զարմանքն ու զայրույթը»։

| | |
4332 | 0
Facebook
COMMENT.am